Թուրքական դատարանը մերժել է ամերիկյան քահանա Էնդրյու Բրանսոնին տնային կալանքից ազատվելու եւ ուղեւորությունների արգելքի վերացման մասին միջնորդությունը:
Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, Իզմիրում դատարանը մերժել է Բրանսոնի փաստաբանի միջնորդությունը` որոշելով, որ քահանայի դեմ «ուժեղ քրեական կասկածանքի» մեջ որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել:
Հիշեցնենք, որ Բրանսոնը, որը կալանավորվել էր 2016-ի դեկտեմբերին, մեղադրվում է լրտեսության եւ ահաբեկիչների աջակցության համար: Նրան մինչեւ 35 տարվա ազատազրկում է սպառնում:
Անցյալ շաբաթ նախագահ Դոնալդ Թրամփը Բրանսոնի գործի պատճառով հայտարարել էր Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին: ԱՄՆ իշխանությունները պահանջում են անհապաղ ազատ արձակել քահանային՝ գործը քաղաքական դրդապատճառներով հարուցված համարելով:



























