WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջը նախազգուշացրել է, որ հրապարակման է պատրաստել բազմաթիվ գաղտնի փաստաթղթեր: Դրանք կգաղտնազերծվեն, եթե փորձ արվի փակել իր կայքը: Այդ մասին Ասանջը պատմել է ամերիկյան «60 րոպե» հեռուստահաղորդման եթերում:
Ասանջի խոսքով, WikiLeaks-ում հրապարակման պատրաստվող նյութերի պատճեները գաղտնագրած դրվագներով պահվում են 100 հազար մարդկանց մոտ:
«Մեզ մնում է այդ մարդկանց ուղարկել գաղտնագրի բանալին, եւ նրանք ինքնուրույն կկարողանան հրապարակել նյութերը», - հայտարարել է Ասանջը, գրում է Lenta.ru-ն:
Հունվարի կեսին Ասանջը հայտնել էր, որ պատրաստել է նյութեր, որոնք դուր չեն գա ԱՄՆ-ի կառավարությանը եւ մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկին:
Ասանջն այժմ գտնվում է Մեծ Բրիտանիայում:





























