ԱՄՆ-ն հետեւել է Եվրամիության օրինակին եւ հայտարարել է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ մտցնելու մասին:
«Վաշինգտոնն արգելել է Բելառուսի պաշտոնյաների մուտքը ԱՄՆ-ը, սառեցվում են նրանց բանկային հաշիվները, չեղյալ է համարվում բելառուսական «Белнефтехим» խոշորագույն նավթաքիմիական ընկերության հետ գործարքներ կնքելու թույլտվությունը:
Հունվարի 31-ին Եվրամիությունն արգելեց 158 բելառուս պաշտոնյաների, այդ թվում նախագահ Լուկաշենկոյի եւ նրա երկու ավագ որդիների մուտքը Եվրամիության երկրներ:
Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անդրեյ Սավինիխը հայտարարել է, որ Բելառուսը համարժեք միջոցներ կձեռնարկի:





























