Դանիայի իշխանությունները հրաժարվել են Թուրքիայի քաղաքացուն հանձնել Թուրքիային, քանի որ նա այնտեղ կարող է ենթարկվել հետապնդումների, խոշտանգումների, ստորացուցիչ վերաբերմունքի կամ պատժի, փոխանցում է AP–ն։

Դատախազության ներկայացուցչի խոսքով՝ Թուրքիան 58-ամյա տղամարդուն մեղադրում է Քրդական բանվորական կուսակցության անդամակցության մեջ։ Նա ձերբակալվել է Դանիայում հուլիսի 14-ին Թուրքիայի խնդրանքով։ Սակայն այսօր նրան ազատ են արձակել, քանի  որ Դանիայի իշխանությունները եկել են եզրահանգման, որ արտահանձնման մասին դանիական օրենքի ոչ բոլոր պայմաններն են բավարարվել։