ԻԻՀ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Մուհամմադ Ալի Ջաֆարին մերժել է  Թեհրանի հետ բանակցությունների ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը՝ հայտարարելով, որ Իրանի ժողովուրդը երբեք թույլ չի տա, որ իր պաշտոնյաները բանակցություններ վարեն «Մեծ սատանայի» հետ, փոխանցում է PressTV–ն։

Թրամփին ուղղված բաց նամակում գեներալ-մայոր Մուհամմադ Ալի Ջաֆարին նշել է. «Իրանը Հյուսիսային Կորեա չէ, որ դրական պատասխան տա հանդիպման ձեր առաջարկին։ Իրանցիները երբեք թույլ չեն տա իրենց իշխանություններին բանակցություններ վարել եւ հանդիպել Մեծ սատանայի հետ»,–ասված է նամակում։

Նա Թրամփին սիրողական նախագահ է կոչել, որը առաջնորդվում է բիզնեսի «էժան» մարտավարությամբ պրոֆեսիոնալ քաղաքականության փոխարեն։