Իրանի գլխավոր դատախազ Մուհամմադ Ջաֆար Մոնտազերին կտրուկ քննադատել է քաղաքացիներին, որոնք կանգնած են արժույթի տատանումների եւ գների բարձրացման հետեւում՝ սպառնալով նրանց կալանավորել, հաղորդում է Tasnim- ը:
Գլխավոր դատախազը խորհուրդ է տվել անձանց, որոնք կապ ունեն պարենային ապրանքների գների եւ արտարժույթի բարձրացման հետ, փոխել իրենց վարքագիծը կալանքից խուսափեոլու համար:
«Նրանց գործողությունները օգնում են թշնամուն եւ ոչնչացնում են տնտեսական համակարգը եւ հասարակության անվտանգությունը», - ասաց նա: Մոնտազերին այս մարդկանց «թշնամիների» հինգերորդ շարասյուն եւ «դավաճաններ» է անվանել` կոչ անելով նրանց «ապաշխարել» մինչեւ դատարան ներկայանալը:
Նշենք, որ իրանական արժույթը դոլարի նկատմամբ ռեկորդային մակարդակի է իջել: Նախորդ երկուշաբթի դոլարի համար առաջարկում էին մինչեւ 120,000 ռիալ: Իրանական ոսկե մետաղադրամի գինը նույնպես աճել է՝ հասնելով 45 միլիոն ռիալի:
Իրանական արժույթի արժեզրկումը կապված է Իրանի միջուկային պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու եւ ԻԻՀ-ի նկատմամբ պատժամիջոցների վերսկսման հետ:




























