Մոսկվայում օրենքով գողերից մեկին, Դեդ Հասանի «սանիկին»՝ 42-ամյա Սուրեն Թավադովին, ով քրեական միջավայրում ավելի հայտնի է որպես Սուրիկ Անդիջանսկի, աստիճանազրկել են: «Փրայմ Կրայմը» գրում է, որ նրա թագազրկման պատճառներից մեկը մի քանի միլիոն դոլարի յուրացումն էր, որոնք, իբրեւ թե նախատեսված էին Շաքրո Մոլոդոյի համար:
Գործակալությունը նշում է, որ Սուրեն Թավադովի՝ Անդիժանից խոշոր հայ ստվերային գործարարի ունեցվածքի ժառանգորդի աստղը քրեական երկնակամարում 2000-ականների սկզբին վառել է հայտնի Ասլան Ուսոյանը, նույն ինքը Դեդ Հասանը: Ի սկզբանե, քանի որ նախնական որոշումը ի հեճուկս ընդունված գողական կանոններին, առանց գողերի մեծ զանգվածին տեղեկացնելու կայացվել է Ուսոյանի կրասնոդարցի օգնականների նեղ շրջանակում, Տավադովի հանդեպ «մոտեցումը» լիարժեք չի համարվել: Նրա հարցում վերջակետը դրվել էր առաջին հարմար առիթի ժամանակ. 2004-ի օգոստոսին Լուժնիկիում գողերի հավաքի ժամանակ, որտեղ տարբեր կլանների ներկայացուցիչները վերջին անգամ մեկ սեղանի շուրջ որոշում էին կադրային խնդիրները: Ի տարբերություն այդ օրը գողական տիտղոսի համար առաջարկված այլ թեկնածուների, որոնց թվում էին Կաշչեյը, Բախիշ եւ Տիմոխան, Սուրիկը, որին Ուսոյանն իր կողքն էր նստեցրել, ընտանիք էր ընդունվել առանց անհրաժեշտ պատշաճ զրույցի:
Ոչ դրանից առաջ, ոչ հետո, քրեական աշխարհում Սուրիկը ոչնչով չէր փառավորվել: Սակայն, առեևտրային ոլորտում, որպես գող, հեշտությամբ կարող էր ցանկացած վեճն իր օգտին շրջել: Զարմանալի չէ, որ Ուսոյանի սպանությունից հետո Տավադովի անձեռնմխելիությունը սասանվեց: Առաջինը, որքան էլ տարօրինակ է, Սուրիկին սկսեցին ուժայինները հետապնդել: 2015-ի օգոստոսին Տավադովը գողական աշխարհ մտավ որպես առաջին օրենքով գող, որին 7 գրամ հերոինով տնային կալանքի ենթարկեցին:
Թավադովը մեկուսարանում հայտնվեց միայն երկրորդ փորձից նույն տարվա հոկտեմբերին իր «ամբուլատոր» ռեժիմը չպահպանելու համար:
«Պրեսնայում», ուր Սուրիկին տեղավորեցին, տեղի ունեցավ այն, ինչից նա համառորեն խուսափում էր. այնտեղ գտնվող գողեր Տիմուր Սարատովսկին եւ Շամիլ Սմոլյանը ոչ միանգամից, այլ երեք ամիս անց որոշեցին նրա ոչ գողական կարգավիճակը, որով նա դեռ երկու շաբաթ բանտարկված անցկացրեց, մինչեւ 10 մլն ռուբլի գրավի դիմաց ազատ չարձակվեց:
Գաղտնիք չմնաց, որ պրեսնենսկի գողերի որոշման հետեւում կանգնած է ոչ այլ ոք քան Շաքրոն, որը որպես Սուրիկի կնքահայրերից մեկը, չգիտես ինչու նրա հանդեպ անբարյացակամ եղավ: Հետագայում պարզվեց, որ նրանց վեճի պատճառը մի քանի մլն դոլարն էր, որոնք Սուրիկը ստացել էր ոմն հրեաներից, որոնք իբրեւ թե կապված էին ադամանդի բիզնեսի հետ, բայց դրանցով չի կիսվել Շաքրոյի հետ:
2016-ի հուլիսին մինչ Շաքրոյի կալանավորումը Սուրիկը այդպես էլ չէր լուծել իր հարցերը նրա հետ: Երբ Շաքրոն այլեւս Սուրիկի հարցերով զբաղվելու ժամանակ չուներ, լուրեր տարածվեցին, որ Սուրիկը Մոսկվայում հանդիպում է գողերի հետ եւ նրանք նրան ընդունում են: Այդպես էր մինչ Բադրիի վերադարձը, երբ Սուրիկը այցելեց նրան: Հայտնի է, որ Բադրին ջերմ ընդունել եւ ճանապարհել է նրան, բայց երբ նրանց հանդիպման մասին իմացել է Պարպալիան, նրան ասել է, թե ով է իրականում Սուրիկը: Շուտով նրանց կողմից ծրագիր է մշակվել, որով գողերից մեկը, ում նա վստահում էր, պետք է Սուրիկին հանդիպման տաներ:
3 օր առաջ ոչինչ չկասկածող Սուրիկը Մոսկվայի ռեստորաններից մեկում Վագիֆի եւ Գուջեի հետ նույն սեղանի շուրջ հայտնվեց: Շուտով նրանց միացան Պարպալիան եւ Կվեժովիչը: Առանց երկար նախաբանի Պարպալիան Սուրիկին ասաց, որ նա այլեւս գող չէ: Սուրիկը ոտքի կանգնեց եւ սկսեց բողոքել: Գուջան սպառնաց նրան, որ եթե չնստի, շիշը կջարդի նրա գլխին: Սուրիկը հանսգտացավ եւ նստեց: Պարպալիան հանգիստ եզրափակեց, որ Սուրիկի դեմ բողոքներ ունի Շաքրոն: Արդյունքում գողերը Սուրիկին ուղարկեցին փողերի հետեւից, որոնք նա այդպես էլ չկարողացավ բերել:




























