Շվեդիան մտադիր է այս շաբաթ ԱՄՆ-ի Raytheon Co արտադրողից Patriot հակաօդային պաշտպանության համակարգ գնել, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով շվեդական ռադիոյին:

Շվեդիայի տնօրինության տակ գտնվող  հակաօդային պաշտպանության համակարգը չի կարող բալիստիկ հրթիռների հարվածել: Երկիրը մտադիր է գնել 4 Patriot կրակային հանգույցներ  եւ անհայտ թվով հրթիռներ գնել, հաղորդում է շվեդական ռադիոն:

Շվեդիան գնման շուրջ բանակցությունները սկսել էր անցյալ տարվա նոյեմբերի սկզբին: Գործարքի արժեքը գնահատվում է 1,14 միլիարդ դոլար: