Երեկ սպորտի եւ երիտասարդության փոխնախարար 37-ամյա Արսեն Քարամյանի առողջական վիճակը վատացել է, նրան «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխել, հայտնում է «Հրապարակ»-ը։ Բժիշկներն ախտորոշել են, որ թոքի մեջ ջուր է հավաքվել, իսկ բուն պատճառը դեռ հայտնի չէ։ Հնարավոր է սրտի հետ կապված խնդիր կա։

Քարամյանի կինը ժխտել է  լուրերը, թե նրան պատրաստվում էին պաշտոնանկ անել, եւ առողջության անսպասելի վատացման պատճառը դա է։