ՀՀ ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ Թունիս եւ Եգիպտոս այցելելուց, բայց միաժամանակ հայտարարել է նաեւ, թե մտադիր չէ կազմակերպել ՀՀ քաղաքացիների տարհանումը Եգիպտոսից:

«ՉԻ»-ն այս փաստը մեկնաբանում է հետեւյալ կերպ. «Ի դեպ, աշխարհի բազմաթիվ երկրներ, օրինակ` Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը եւ այլն, արդեն իսկ կազմակերպում են իրենց քաղաքացիների տարհանումը Եգիպտոսից, իսկ մեր արտգործնախարարությունը, հասկանում եք, նման մտադրություն չունի:

Մեր ԱԳՆ-ում երեւի տեղյակ չեն, որ դա իրենց անմիջական պարտականությունն է, եւ «մտադրությունն» այստեղ կապ չունի: Այսինքն` իրենք պարտավոր են շատ արագ նման հնարավորություն ստեղծել ՀՀ քաղաքացիների համար: Թե չէ վաղն էլ կարող է, ասենք, սահմանամերձ որեւէ բնակավայր հարձակման ենթարկվել, ու պաշտպանության նախարարությունն էլ կարող է հայտարարել, թե «մտադիր չէ» ապահովել այդ բնակավայրում ապրողների անվտանգությունը: Բա հետո՞: Ի դեպ, այս պահին Եգիպտոսի ամենաթեժ կետերից մեկը Շարմ-Էլ-Շեյխն է, որտեղ հարյուրից ավելի հայ զբոսաշրջիկ կա»: