Բարձրաստիճան չինացի վանականը հերքել է միանձնուհիների հանդեպ սեռական ոտնձգությունների եւ «նրանց ուղեղը վերահսկելու միջոցով» սեքսին հարկադրելու մասին մեղադրանքները, հաղորդում է BBC-ն:

Լոնցյուան վանքի երկու վանականները  պետական պաշտոնյաներին բողոքել են, որ աբբա  Սյուչենը գայթակղել  եւ սեքսի է դրդել միանձնուհիներին: Պեկինի վանքը  վանականներին մեղադրել է «փաստերը խեղաթյուրելու» մեջ:

Սյուչենը ղեկավարում է Չինաստանի բուդդայական ասոցիացիան, Չինաստանի Weibo սոցիալական ցանցում նա ավելի քան մեկ միլիոն հետեւորդ ունի:

Պեկինի վանքը հայտարարել է, որ բոլոր փաստերը շինծու են՝ կոչ անելով հետաքննություն անցկացնել եւ նշել ՝, որ Սյուչենը հերքում է բոլոր մեղադրանքները: