Գիտնականները հարցում են անցկացրել եւ կապ են նկատել բարձր արագությամբ ինտերնետի եւ հարցվողների քնի ժամանակի միջեւ։
Արդյունքները հրապարակվել են Journal of Economic Behavior and Organization-ում։
Տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ լայնաշերտ ինտերնետի սիրահարներին հանգստի 25 րոպե ավելի քիչ ժամանակ է մնում։ Ինտերնետի ազդեցությունը քնի վրա ավելի արտահայտիչ է եղել 18-30 տարեկան մարդկանց շրջանում։ Այս տարիքային խմբում քնի ժամանակային տարբերությունը կազմել է 70 րոպե։
Բարձր արագությամբ ինտերնետ հասանելիությունն ազդում է նաեւ քնի որակի վրա։ Հետազոտության տվյալներով՝ հարցվածներն ավելի հաճախ գոհ չեն եղել իրենց քնից, եթե օգտվել են արագ ինտերնետից։
Հետազոտությունն անցկացրել են իտալացի գիտնականները Bocconi համալսարանից, նրանք վերլուծել են German Time Use Survey հարցման տվյալները։ Հարցումն անցկացվել է գերմանական Վիճակագրության դաշնային գրասենյակի կողմից 2012-2013 թվականներին, մասնակցել են 5,5 հազար մարդ։




























