Վենեսուելայի Մամուլի աշխատողների ազգային միությունը տեղեկացրել է լրատվամիջոցների 11 աշխատակիցների ձերբակալության մասին՝ կապված երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձի հետ: Այս մասին հաղորդվում է կազմակերպության «Թվիթերում», փոխանցում է Gazeta-ն:
Նշվում է, որ ձերբակալվածների թվում են վենեսուելական, արգենտինական եւ իսպանական պարբերականների աշխատակիցներ:
«Լրատվամիջոցների 11 լրագրողներ եւ աշխատակիցներ անհիմն ձերբակալվել են, եւս մի քանիսին ծեծել են կամ կողոպտել»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ:
Ընդգծվում է, որ միությունն այդպիսի գործողությունները չի հանդուրժի եւ պահանջում է պատժել նրանց, ովքեր պատասխանատու են տեղեկատվության իրավունքի խախտման համար:
#ALERTAsntp | 11 periodistas y trabajadores de medios arbitrariamente detenidos, unos, y golpeados o robados, otros. Rechazamos los hechos y pedimos sanción a los responsables de esta violación del derecho a la información pic.twitter.com/gdfrvK4TvQ
— SNTP (@sntpvenezuela) 5 августа 2018 г.





























