Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն հայտարարել է Կանադայի հետ բոլոր նոր առեւտրային ու ներդրումային գործարքները սառեցնելու մասին եւ իրեն իրավունք է վերապահել հետագա գործողություններ ձեռնարկելու, հայտնում է Սաուդյան Արաբիայի Մամուլի գործակալությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինչպես գործակալությունն ավելի վաղ էր հայտնել, երկրի ԱԳՆ-ն հետ է կանչում Օտավայում դեսպանին՝ խորհրդակցություններ անցկացնելու համար եւ 24 ժամ է տալիս Էր Ռիադում Կանադայի դեսպանին երկրից հեռանալու համար՝ նրան դիտարկելով որպես անցանկալի անձ:





























