Durex պահպանակներն արտադրող բրիտանական ընկերությունը հետ է կանչում իր արտադրանքի մի մասը՝ ստանդարտներին չհամապատասխանելու պատճառով: Պարզվել է՝ պահպանակների խմբաքանակն օգտագործման ընթացքում «պայթում» է, հաղորդում է AP-ն:

Մեկ շաբաթ առաջ ընկերությունը պահպանակները հետ կանչելու մասին հաղորդագրություն էր հրապարակել իր գերմանական կայքում: Ընկերությունում նշում են, որ եթե հաճախորդները պահպանակների հետ կապված խնդիր են ունեցել, ապա «հնարավորինս արագ պետք է դիմել բժշկի կամ դեղագործի»:

Durex-ը հաղորդել է, որ հաճախորդները կարող են վերադարձնել չօգտագործված պահպանակներն ու ամբողջական փոխհատուցում ստանալ: