Թուրքիայում հայկական դպրոցները սկսելու են սովորողների ընդունել` նոր քաղաքականության համաձայն, որով թույլատրվում է հայկական դպրոցներ այցելել թուրք-հայկական խառնամուսնություններից ծնված եւ ոչ հայկական ծագմամբ երեխաներին, գրում է «Hurriyet Daily News & Economic Review»-ն:

Խառնամուսնություններից ծնված որոշ երեխաներ արդեն հաճախում են Ստամբուլի 18 հայկական դպրոցներից մեկը:

Նախկինում որպեսզի երեխային թույլատրեին սովորել հայկական դպրոցում, երկու ծնողներն էլ պետք է Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ լինեին, սակայն կրթության նախարարությունը վերջերս փոխել է քաղաքականությունը:

Կրթության նախարարության նոր հրահանգը հնարավորություն է ընձեռում հայ ներգաղթյալների երեխաների համար, որոնց ծնողները Թուրքիա են եկել 1988-ից հետո: