Նախորդ շաբաթ Մոսկվայից «էտապով» Սիբիրի խորքերն է ուղարկվել վրացի «օրենքով գող» Տարիել Օնիանին, որտեղ պետք է կրի իր պատժաչափը: Այս մասին հաղորդում է «Փրայմ Քրայմը»՝ վկայակոչելով իր սեփական աղբյուրները:
Քրեական գեներալի վերջնական ժամանման վայրը Կեմերովոյի մարզն է:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի 19-ին Մոսկվայի դատարանը Օնիանիին մեղավոր էր ճանաչել հանցավոր համաձայնությամբ մի խումբ մարդկանց հետ մարդ գողանալու, ինչպես նաեւ խոշոր գումարների շորթման մեջ եւ դատապարտվել 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում:
Բացի այդ, ներկայումս Կուզբասի տարածքում իրենց պատիժն են կրում եւս երկու «օրենքով գողեր». Գեորգի Կապիանին՝ «Պանչո» մականունով եւ Ավթանդիլ Խեցուրիանին՝ «Բոքսյոր» մականունով: Եվս մեկ «օրենքով գող» Սալիհդզչան Շամազովը՝ «Շամազ» մականունով:




























