Նախօրեին թերթին տված հարցազրույում ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը հարցին, թե «Հնարավո՞ր է, որ ինքը դառնա ՕԵԿ-2», վրդովվել էր եւ ասել. «Ես Արթուրիկ չեմ, նա լակոտ ա իմ դեմ, ես բոլորից բարձր եմ»։ «Այս տողերն առաջացրել են ՕԵԿ-ականների զայրույթը, որոնք զանգել ու պատիվ են պահանջել Կարապետյանից։ Վերջինս, արդարանալու համար, նրանց հայտարարել էր, թե նման բան չի ասել, ինքը հերքում կպահանջի «Հրապարակից»։ Սակայն, զանգելով խմբագրություն, պրն Կարապետյանն ընդամենը բացատրեց, թե «լակոտ» ասելով՝ նկատի է ունեցել Բաղդասարյանի տարիքը։

Ավելին՝ խնդրեց իր անունից ոչինչ չտպել, ինքն իր ասածի տերն է։ Բայց մինչ ուշ գիշեր ՕԵԿ-ից զանգում էին ու հարցնում՝ Կարապետիչը հերքում չի՞ բերել, մեզ հարյուր տոկոսով խոստացել է»,-տեղեկացնում է թերթը։