Քենիայում գետաձին հարձակվել է թայվանցի զբոսաշրջիկների վրա: Reuters-ի փոխանցմամբ՝ զբոսաշրջիկները լուսանկարում էին Նայվաշա լճի ափին, երբ գետաձին հարձակվեց նրանց վրա: Տղամարդկանցից մեկը մահացել է, մյուսին հաջողվել է փրկվել: Տեղական իշխանություններն այժմ փնտրում են կենդանուն:
Տեղական ԶԼՄ-ները նշում են, որ ջրի մակարդակի բարձրացումը լճում գետաձիերին ստիպում է արոտավայրերի փնտրտուքով դեգերել հարակից ֆերմաների ու հյուրանոցների մոտակայքում:




























