Գերմանացի կենդանիների պաշտպանները Բավարիայում գտել են հազվադեպ սեւ ջրածիծառի ալբինոս տեսակին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թռչունների պահպանման հողային միությանը:
«Կարմիր աչքերով ալբինոս ջրածիծառը հազվագյուտ երեւույթ է»,-ասել է կազմակերպության ներկայացուցիչ Կլաուս Բոյերլյանը: Նրա խոսքով, սա առաջին ալբինոսն է, որը գտնվել է 34 տարի անց, երբ այս թռչունները հաստատվել են այս բնակավայրում:
Հատկապես հազվադեպ են հանդիպում սպիտակ տեսակները: Փորձագետների խոսքով, նրանց գոյատեւման հնարավորությունները դժվար է գնահատել:

























