Երեւանի Ճարտարապետա-շինարարական պետական համալսարանի (ԵՃՇՊՀ) ուսանողները հանդիպել են հայտնի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի հետ: Այն կայացել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության եւ ԵՃՇՊՀ Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ՝ փետրվարի 2-ին:

Հայտնի բռնցքամարտիկը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին: Բազմաոլորտային քննարկման ավարտին Վիկ Դարչինյանին հանձնվել է ԵՊՃՇՀ-ի բարձրագույն արծաթե մեդալ: Ի պատասխան` բռնցքամարտիկը հուշանվերներ է հանձնել բուհի ղեկավարությանը եւ Ուսանողական խորհրդին: