American National Interest ամսագիրը կարծում է, որ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները կամ Չինաստանը կարող են պատահաբար համաշխարհային միջուկային պատերազմ սկսել:
Պարբերականը գրում է, որ ներկայումս հսկողության եւ հետախուզման համակարգերը օգտագործվում են ոչ միայն միջուկային բալիստիկ հրթիռներին, այլ նաեւ ոչ միջուկային մարտական գլխիկների արձակմանը հետեւելու համար: Դրա պատճառով կարող է սխալ տեղի ունենալ, ինչը պատասխան միջուկային հարվածի կհանգեցնի:
Ամերիկյան պարբերականը նաեւ նշում են, որ Ռուսաստանը միտումնավոր կերպով շփոթության մեջ է գցում այլ երկրներին՝ բալիստիկ հրթիռներ կրող սուզանավերը տեղակայելով նույն վայրերում, որտեղ սովորական զենքով սուզանավերն են:
Աղետից խուսափելու եւ «պատահական» միջուկային պատերազմ թույլ չտալու համար գերտերությունները պետք է առանձնացնեն միջուկային եւ ոչ միջուկային զենքը, կամ, որպես տարբերակ, հատուկ արբանյակներ ստեղծեն, որոնք կարող են հետեւել միջուկային մարտական գլխիկներին, փոխանցում է «Գազետա»-ն:


























