Եմենի նախագահ Ալի Աբդալլա Սալեհը մերձավորարեւելյան երկրներում ծագած անկարգությունների ֆոնին հայտարարել է, թե չի ձգտելու երկարաձգել իր լիազորությունները կամ իշխանությունը փոխանցել որդուն, հաղորդում է Reuters-ը:
«Ոչ մի երկարաձգում, ոչ մի ժառանգականություն, ոչ մի մեքենայություն»,- ասել է երկրի 69-ամյա նախագահը, ում նախագահական լիազորությունները փարատվում են 2013թ. աշնանը:
Աբդալլա Սալեհը երկրի նախագահ է դարձել դեռ 1978թ., իսկ 1990թ. Հյուսիսի եւ Հարավի միավորումից հետո դարձել է Եմենի Արաբական Հանրապետության նախագահը:
Սալեհի հայտարարությունը հնչել է «Զայրույթի օր» բողոքի գործողության նախօրեին: Ենթադրվում է, որ դրա մասնակիցները պահանջելու են Սալեհի հրաժարականը:
«Զայրույթի օրվա» կազմակերպիչները ընդգծել են, որ ցույցերն ու երթերը կայանալու են նախատեսվածի պես:





























