Մոսկվայի գլխավոր մանկաբույժ Ալեքսանդր Ռումյանցեւը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հիվանդ մոսկվացիների 40 տոկոսը վարակվել է «խոզի գրիպով»:
Ռումյանցեւի խոսքով, վարակի դեմն առնելու համար կպահանջվի 3-5 շաբաթ: Այդ կապակցությամբ գրիպի համաճարակը կարող է ձգվել մինչեւ գարուն:
«Ռոսպոտրեբնադզորի» տվյալներով, 2011թ. Ռուսաստանում գրիպով հիվանդացածների 20 տոկոսը վարակվել է А/H1N1 վարակով:
Անցած շաբաթ А/H1N1 վարակը հայտանաբերվել էր ՌԴ 70 սուբյեկտներում:




























