Թուրքիայի Իզմիր քաղաքում քրդական կուսակցության անդամները սգո ծաղկեպսակ են դրել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նահանգային գրասենյակի առաջ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Haber 7 կայքէջը։

Իզմիր քաղաքում քրդական «Ժողովրդավարական հասարակություն» (DTP) կուսակցության անդամները բողոքի ակցիա են անցկացրել եւ հայտնել, որ կառավարության նախաձեռնությամբ քրդական հարցի կարգավորումը բլեֆ է եւ քննադատել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավարությանը խաբեության համար։

Այնուհետ քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության անդամները սգո ծաղկեպսակ են դրել Թուրքիայի վարչապետ Էրդողանի եւ նախագահ Գյուլի ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության Իզմիրի նահանգային գրասենյակի առաջ։