Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ ուկրաինացի մասնագետները Հակաօդային պաշտպանության համակարգեր են սպասարկել Հարավային Օսիայի պատերազմի ժամանակ։ Իրավիճակը պարզվել է Վրաստան զենքի ու ռազմական տեխնիկայի մատակարարումների օրինական լինելու մասին տեղեկությունը գլխավոր դատախազության կողմից ստուգելու ժամանակ։ Այն ժամանակ հայտնաբերվել էին մի շարք կոպիտ խախտումներ։

Ստուգման արդյունքների համաձայն, մեկ տարի առաջ տեղի ունեցած հակամարտության ժամանակ ուկրաինացի մասնագետները գտնվել են Վրաստանի տարածքում եւ սպասարկել են զենիթա-հրթիռային «Բուկ-Մ1» համակարգերը։ Ուկրաինացի մասնագետները Վրաստանում են գտնվել օգոստոսի 5-13-ը։

Մոտ 10 քրեական գործ է հարուցվել Վրաստանում ռազմական գործողություններին ուկրաինացիների մասնակցության փաստով։