ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը հայտարարել է, թե Միացյալ Նահանգները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում շուտափույթ առաջընթացի հույս են փայփայում: «Առաջիկա օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կլինի տարածաշրջանում, եւ մենք հուսով ենք, որ Սարգսյան-Ալիեւ հանդիպման արդյունքները դրական կլինեն: Հուսով եմ, որ շուտով առաջընթացի կհասնենք: դա շատ կարեւոր է մեզ համար»,- ասել Գորդոնը: Վերջինս նաեւ նշել է, թե անհնար է կոնկրետ ժամանակ մատնանշել, բայց վերջին շրջանում որոշ առաջընթաց է նկատվում: ԱՄՆ-ը, ըստ Գորդոնի, հետաքրքրված են հակամարտության կարգավորման հարցով: «Գոյություն ունի հիմնարար սկզբունքների վերաբերյալ հիմնարար պայմանավորվածություն, եւ կարծում եմ, կողմերը կշահեն հակամարտության լուծումից»,- ասել է պետքարտուղարի տեղակալը:
Հիշեցնենք, որ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը նախատեսվում է հուլիսի կեսերին՝ Մոսկվայում, ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում:



























