Կահիրեի կենտրոնում անկարգությունների հետեւանքով վիրավորվածների թիվը հասել է 1,5 հազարի, երեք մարդ մահացել է: Այդ մասին հաղորդել են երկրի բուժհաստատությունների աղբյուրները:
Կահիրեի Թահրիր հրապարակում, որտեղ տեղի էին ունենում եգիպտական ընդդիմության եւ Հոսնի Մուբարաքի կողմնակիցների բախումները, կրակոցներ են հնչել, բոլոր մուտքերը փակ են եղել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Եգիպտոսի նախագահի բազմաթիվ կողմնակիցներ ձիերով ու ուղտերով մտել են հրապարակ: Հազարավոր մարդիկ իրար վրա քարեր են նետել, կռվել մահակներով:
Փետրվարի 2-ի գիշերը Մուբարաքը հեռուստաելույթ է ունեցել` խոստանալով մինչեւ իր կառավարման վերջը արմատական քաղաքական բարեփոխումներ իրականացնել:





























