Ուգանդայում ոստիկանությունը ձերբակալել է ամերիկացի բողոքական քահանային հյուրանոցի աշխատակցի  վրա հանուն Հիսուս Քրիստոսի հարձակվելու համար, հաղորդում է Newsweek-ը:

Միսիոներ Ջիմի Թեյլորը Կամպալայում հարձակվել է Grand Imperial հյուրանոցի աշխատակցի վրա: Նա ցատկել է գրանցման սեղանի վրայով եւ նրա հետեւից նախասրահ վազել, որպեսզի հարվածի: Ականատեսներից մեկը միջադեպը նկարահանել է հեռախոսով:

 «Նկարեք ինձ, թող գնա գրողի ծոցը Ուգանդան, ես սիրեցի Ուգանդան, եկա օգնելու Ուգանդային, բայց Ուգանդան ատում է Հիսուս Քրիստոսին այս շան որդու միջոցով»,  -տեսախցիկին նայելով՝ ասել է նա: Թե ինչն է բարկացրել քահանային, չի հաղորդվում, սակայն նա ռասայական վիրավորանքներ է հնչեցրել եւ անգամ ոստիկանության ժամանումից հետո փորձել է հարվածել աշխատակցին: