Նիդեռլանդներում Haarlem Culinair փառատոնի հյուրերին առաջարկել են ճակատին կարմիր նշան անել, եթե չեն ցանկանում հայտնվել լուսանկարներում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Tjournal.ru-ն:

Կարմիր նշանի բացակայությունը նշանակել է, որ անձը համաձայն է լուսանկարի եւ տեսանյութի հրապարակմանը:

Կարմիր կետ-նշանը փառատոնի հյուրերը ստացել են կազմակերպիչներից, թույլատրվել է նաեւ շրթներկ օգտագործել: 70 հազար այցելուներից առաջարկից օգտվել են միայն երեքը:

Կազմակերպիչները պարզաբանել են, որ լուսանկարով կարմիր նշանով անձի նկատելով՝ Facebook-ում այն հրապարակելուց առաջ խմբագրել են: