Մոսկվայում երեք կովկասցիներ վիրավորել են մի երիտասարդի: Միջադեպը տեղի է ունեցել «Սեմյոնովսկի» առեւտրի կենտրոնում:

Ինչպես հայտնել է 21-ամյա տուժածը, փետրվարի 1-ին նա մտել է առեւտրի կենտրոն` գնումներ կատարելու: Այնտեղ նա վիճել է կովկասցիների հետ, վեճը վերածվել է ծեծկռտուքի: Ընդհարման ընթացքում չարագործներից մեկը մոսկվացուն դանակի հարվածներ է հասցրել որովայնի, մեջքի եւ ուսի հատվածում, գրում է Rosbalt-ը:

Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց ծանր վիճակում, իսկ բժիշկները հայտնել են կատարվածի մասին ոստիկանությանը: Հարձակման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: