Արեւմտյան Վրաստանում առատ ձյան պատճառով փետրվարի 2-ին առանց էլեկտրամատակարարման են մնացել 23,8 հազար սպառողներ: Էներգետիկներն աշխատում են արտակարգ ռեժիմով: Այդ մասին հայտարարել է Վրաստանի խոշորագույն էներգաընկերության ներկայացուցիչը:

«Առատ ձյան պատճառով վնասվել են էլեկտրահաղորդման գծերը, ինչը հանգեցրել է վթարային անջատման չորեքշաբթի առավոտյան»,- ասել է ընկերության ներկայացուցիչը: Էներգետիկների տվյալներով առանց հոսանքի են մնացել 18,3 բաժանորդներ Աջարիայում, 5,5 հազարը` Գուրիայում:

Նշենք, որ «Էներգո-պրո Ջորջիա» ընկերության ցանցը ապահովում է Վրաստանի 70 տոկոսը, բացի Վրաստանի մայրաքաղաքից եւ Կախեթիի մի հատվածից: Սպառողների ընդհանուր թիվը կազմում է 860 հազար: