«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հզոր եւ համախմբված է, ինչպես երբեք",- Ազգային ժողովում կայացած ճեպազրույցին հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը, թե կուսակցությունից կադրերի զանգվածային արտահոսք է սկսվել:

«Ես հասկանում եմ, որ կուսակցության եւ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վարկանիշը շատերին հանգիստ չի տալիս, բայց ցանկանում եմ հանսգտացնել մեր բոլոր „բարեկամներին“: Կուսակցությունից ոչ միայն հեռացում չկա, այլեւ նրա շարքերը համալրվել են 300 երիտասարդ եւ հեռանկարային անդամներով»,- հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը: