Հայաստանում 2010թ. ընթացքում արտադրվել է 11 հազար 927 լիտր օղի:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս ցուցանիշը 10,2 տոկոսով ավելի ցածր է 2009թ. արձանագրված ցուցանիշից:

Միեւնույն ժամանակ անցած տարի Հայաստանում զգալի աճել են գարեջրի արտադրության ծավալները: 2010թ. արտադրվել է 15 հազար 325 լիտր գարեջուր, ինչը 41,7 տոկոսով բարձր է 2009թ. ցուցանիշից:

Այդուհանդերձ, սա բոլորովին չի նշանակում, թե հայերը սկսել են ավելի քիչ օղի խմել: Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանում, Ուկրաինայում արտադրված օղիները պարզապես նախընտրում են հայրենական արտադրության օղուց: