Գեղարքունիքի մարզում եղանակային վատ պայմանների պատճառով երեկ` փետրվարի 2-ին մի քանի մեքենա դուրս են եկել ճանապարհի երթեւեկելի մասից:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փետրվարի 2-ին, ժամը 10.02-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 46 շենքին հարակից տարածքում երկու ավտոմեքենա դուրս են եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ինքնուրույն չեն կարողանում դուրս գալ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Մարզային փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ «ԶԻԼ-131» մակնիշի բեռնատար ավտոմեքենան:
Ժամը 12.35-ի սահմաններում փրկարարների օգնությամբ ճանապարհի երթեւեկելի մաս են դուրս բերվել Ա.Կարեյանին պատկանող «Միցուբիշի» մակնիշի 14ՏՍ989 պետհամարանիշի եւ Հ.Կիրակոսյանին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի Տ0789 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Նույն օրը, ժամը 18.05-ին Գեղարքունիքի մարզի Ծովազարդ-Գավառ ավտոճանապարհի 28-րդ կմ-ում ճանապարհի երթեւեկելի մասից դուրս է եկել Վ.Առաքելյանին պատկանող «ՎԱԶ-2104» մակնիշի 07ՏՍ156 պետհամարանիշի ավտոմեքենան: Փրկարարները հանել են մեքենան:




























