Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին Հռոմում Վենետիկի հրապարակում ներքնազգեստով շատրվան մտած երկու զբոսաշրջիկներին ապուշ է անվանել:

Լուսանկարները, որոնցում տղամարդիկ զվարճանում են շատրվանում, վրդովմունք են առաջացրել, իսկ նրանց վարքը  «անկիիրթ» են անվանել, հաղորդում է BBC-ն:

 Տեղական ոստիկանությունը հաղորդել է, որ անցյալ շաբաթվա վերջին տեղի ունեցած միջադեպը «անօրինական եւ վիրավորական» է եւ այն փորձում է գտնել այդ երկու տղամարդկանց:

 «Ես կոսովորեցնեմ այդ ապուշներին ինչպես իրենց պահել, եթե նրանց բռնեն», - Twitter-ում գրել է Սալվինին:

 «Իտալիան նրանց համար տնային բաղնիք չէ», - վրդովվել է նա:

Հռոմի քաղաքապետի տեղակալ Լուկա Բերգամոն զբոսաշրջիկների պահվածքը «հիմար եւ անկիրթ» է անվանել, ինչպես նաեւ անհարգալից Հռոմի եւ Իտալիայի պատմության նկատմամբ: Նա հավաստիացրել է, որ նրանց առավելագույն պատիժ է սպառնում: