Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ստորագրել է Կրթության մասին օրենքում փոփոխությունների մասին օրենքը, որով արգելվում է բջջային հեռախոսներ օգտագործել միասնական պետական քննությունների, դպրոցական օլիմպիադաների եւ բուհերի ընդունելության քննությունների ժամանակ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Օրենքը նաեւ արգելում է ճշգրիտ գիտությունների քննությունների ժամանակ, ինչպիսիք են օրինակ մաթեմատիկան կամ ֆիզիկան, օգտագործել հաշվիչներ:





























