Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իմ առաջ խնդիր է դրել, որ Հայաստանի թիմը պետք հաղթի Հայաստան-Ռուսաստան ընտրական խաղում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ փոտրվարի 3-ին հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, ըստ որոնց՝ Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային ընտրական հանդիպումից առաջ Ռուսաստանն առաջարկել է Հայաստանին  խաղը հանձնել՝ տնտեսական շահավետ առաջարկի դիմաց։ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ ՀՀ նախագահը իր հոգածության եւ ուշադրության տակ է առել ՀՖՖ-ն, եւ ամեն հարցում աջակցում է հայկական ֆուտոլի կայացմանը։  

«Ես մշտապես իմ թիկունքին զգացել եմ նրա աջակցությունը։ Եւ եթե նրա աջակցությունը չլիներ, ես վաղուց հրաժարական կտայի։ Մենք խնդիր ենք դրել հաղթել Ռուսաստանի հավաքականին»,-հայտարարեց Հայրապետյանը։

Նա նաեւ հավելեց, որ իրեն կարող են չսիրել՝ իր մասին տարատեսակ հոդվածներ,  «օդից բռնած» լուրեր տպագրելով, սակայն հայկական ֆուտբոլը եւ մեր պետությունը պարտավոր են սիրել։  

Նշենք, որ Հայաստան-Ռուսաստան ընտրական խաղը տեղի է ունենալու մարտի 26-ին։