Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձի մեջ ներգրավվածների թիվը հասել է 43-ի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով երկրի գլխավոր դատախազությանը:

«Նախագահին սպանելու փորձի մեջ ներգրավված անձանց թիվը 34-ից հասել է 43-ի», - Twitter-ում դատախազությունը ներկայացրել է գլխավոր դատախազ Թարեք Ուիլյամ Սաաբի հայտարարությունը:

Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձը  կատարվել էր օգոստոսի 4-ին: Վենեսուելայի կապի եւ տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը հաղորդել էր, որ Կարակասում շքերթի ընթացքում պայթուցիկներով մի քանի դրոններ թռչում էին  ամբիոնի ուղղությամբ, որտեղ գտնվում էր Մադուրոն: Նրա խոսքով մահափորձի ժամանակ տուժել էին 7 գվարդիականներ, նախագահը չէր տուժել:

Մադուրոն մահափորձի կազմակերպման մեջ մեղադրել էր ընդդիմությանը եւ Կոլումբիայի նախկին նախագահ Խուան Մանուել Սանտոսին: