Հոկտեմբերի 1-ին խորհրդարանում տեղի կունենան լսումներ հայ-թուրքական մերձեցման հարցով: Ինչպես Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «ՀՅ Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, նրա կուսակիցը՝ արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, մեծ ջանքեր է գործադրել լսումներին հասնելու համար: Լսումներին, բացի քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, հրավիրվել են նաեւ արտաքին քաղաքական գերատեսչության, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ: Խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչներն այսօր միաձայն խոստացան մասնակցել լսումներին եւ աննախադեպ ակտիվություն ցուցաբերել: