Անկարայի արդյունաբերական կենտրոններից մեկում՝ Օստիմում հզոր պայթյուն է որոտացել գեներատորների արտադրության ձեռնարկությունում: Զոհվել է երեք մարդ, տուժել է մոտ 50-ը, հաղորդում է CNN Turk հեռուստաալիքը:

Փլատակների տակ են շարունակում մնալ հինգ մարդ: Նախնական տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով, զոհերի եւ տուժածների թիվը ճշտվում է: