Մեծ Բրիտանիայի բնակչության ավելի քան 80 տոկոս աճը վերջին 15 տարվա ընթացքում տեղի է ունեցել միգրանտների հոսքի պատճառով, սրա մասին է վկայում Migration Watch UK–ի նոր հետազոտությունը, գրում է Daily Telegraph–ը։
Հետազոտությունը ներառում է 2001-2016 թվականները։ Այն ցույց է տվել, որ բնակչության աճը կապված է եղել միգրացիայի հետ։ Թերթը գրում է, որ այս ընթացքում Բրիտանիա է ժամանել 3.1 մլն միգրանտ։
Սրա հետ մեկտեղ 2.5 մլն երեխա ունի առնվազն մեկ ծնող, որը արտասահմանում է ծնվել։ 15 տարվա մեջ մարդկանց թիվը, որոնք բնակվում են Միացյալ Թագավորությունում, աճել է 59.1 միլիոնից մինչեւ 65,7 միլիոն մարդ։
Նյութում նշվում է, որ ազգային վիճակագրականի վերջին գնահատականներով, 2016-2017 թվականներին բնակչության թվաքանակի 41 տոկոս աճը տեղի է ունեցել բնական փոփոխություններից։ Եվս 59 տոկոսն էլ կապված է միջազգային միգրացիայի գործընթացների հետ, փոխանցում է Gazeta–ն։





























