ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր աշխատանքը նախագահի պաշտոնում գնահատել է «A+» (5+)։ Այս մասին նա հայտարարել է Fox News–ի հետ հարցազրույցում։

Թրամփի խոսքով՝ իրեն հաջողվել է հասնել Հյուսիսային Կորեայի նախագահի հետ հանդիպման եւ նպաստել Կորեական թերակղզում ճգնաժամի կարգավորմանը, որը չի հաջողվել մինչ այդ ԱՄՆ նախագահներին։

Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը եւս մեծ հաջողություն է անվանել։ Նա նաեւ շեշտել է ՆԱՏՕ երկրների հետ բանակցություններում հաջողությունները։

Թրամփը վստահ է, որ մամուլը իր մասին բացասական տեղեկություն է տարածքում։ Նա կարծում է, որ լուրերի 80 տոկոսը «ֆեյք» է։ Նա շեշտել է, որ մամուլը գրում է միայն իր անհաջողությունների մասին, իսկ հաջողությունների մասին չի նշվում, գրում է Gazeta–ն։