Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը կրակ է բացել դիվանագիտական ներկայացուցչությունների ոստիկանականների վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով ՆԳՆ-ի Մոսկվայի բաժնի մամուլի  ծառայությանը:

Անհայտ անձը չպարզված զենքից կրակ է բացել  ոստիկանության  դիվանագիտական ներկայացուցչությունների պահպանության խմբի աշխատակիցների վրա, ոստիկաններից մեկը վիրավորվել է, նշել են գերատեսչությունում:

Ոստիկանության աշխատակիցները պատասխան կրակ են բացել, արդյունքում հարձակվողը վիրավորվել է: Դեպքի վայրից 500 մ հեռավորության վրա Ֆիլիպինների դեսպանատունն է:

Վիրավորված աշխատակցին անհրաժեշտ բժշկական օգնություն են ցույց տալիս: Նա ոտքի վնասվածք է ստացել, նրա կյանքին վտանգ չի սպառնում: