ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վրաստանի նախագահի հետ վերջին հանդիպմանը «պահանջել է դադարեցնել Հյուսիսային Կովկասի թեմայով սպեկուլյացիաները», փետրվարի 3-ին հայտարարել է ընդդիմադիր «Վրաստանի համաժողովրդական ժողովի» ղեկավարության ներկայացուցիչ Լաշա Ամիրեջեբին, հաղորդում է «Վզգլյադ» թերթը:

«Սահակաշվիլիից հատկապես կոշտ պահանջել են դադարեցնել չերքեսական ժողովրդի ցեղասպանության մասին խոսակցությունները»,- ասել է նա՝ չհստակեցնելով տեղեկատվության աղբյուրը:

Ընդդիմադիրը նկատել է, որ «Սահակաշվիլիին հասկանալի կերպով բացատրել են, որ ամերիկացիները հետաքրքրված են ռուսների հետ լավ հարաբերություններով»: