Ձյան ուժեղ տեղումները ծածկել են ԱՄՆ գրեթե կեսը՝ Միջին Արեւմուտքի շրջանները հայտնվել են  60 սմ ձյան շերտի տակ։ Ինչպես հայտնում է «Առաջին ալիքը», ձյան «գերի» են դարձել հարյուրավոր ավտոմեքենաներ:

Ազգային  օթերեւութաբանական բյուրոն նախազգուշացնում է, որ ցիկլոնը շրջանում կպահպանվի ամենաքիչը երեք օր, հայտնում է «Մայակ» ռադիոկայանը։ Ձնաբուքն անհնարին է դարձնում երկրով տեղաշարժը եւ սպառնում է մարդկանց կյանքին։ Բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ տներում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Ներկայումս հայտնի է տարերքի հետեւանքով մահացած 12 անձի մասին։

Դրան հակառակ՝ Ֆրանսիայում սառցե անձրեւ է։ Ճանապարհներին վթարներ են, տուժել են տասնյակ մարդիկ։ Ձյան ուժեղ տեղումներ են գրանցվել Ճապոնիայում։

Հետաձգվել ավելի քան 13 հազար ավիաչվերթեր։