Հայաստանի եւ Թուրքիայի ընդհանուր սահմանը չի բացվելու մինչեւ հոկտեմբերի 14-ը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պետնախարար Ջեմիլ Չիչեկը: «Ադրբեջանական հողերի անարդար „օկուպացումը“ պետք է դադարեցվի: Սահմանի բացում մինչեւ հոկտեմբերի 14-ը չի բացվելու: Եթե դուք ցանկանում եք հավաստիանալ, բավարար է նայել հայ-թուրքական արձանագրոթյունները»,- Բաքվում լրագրողներին ասել է պետնախարարը:

Չիչեկի խոսքերով, Թուրքիան տեղեկացնում է Արբեջանի ղեկավարությանը Հայաստանի հետ տարվող բոլոր բանակցությունների մասին: «Որոշ ուժեր քարոզչություն են տանում, որ վնասեն թուրք-ադրբեջանական հարաբերությունները: Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին է: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նպաստելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»,- նշել է թուրք պաշտոնյան: