Չյապաս նահանգում՝ Պալենկայում պեղումների ընթացքում մեքսիկացի գիտնականները հայտնաբերել են դեմքի քանդակային պատկեր, որը ենթադրաբար պատկանում է մայաների հնագույն ղեկավարներից մեկին՝ Պակալին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Փոքր դիմակը պատկերում է երկայնական կնճիռներով տարեց մարդու դեմք: Այս առումով գիտնականները կարծում են, որ խոսքը Պակալի մասին է, որը 615-ից մինչեւ 683 թվականը, մինչեւ մահ՝ 80 տարեկանը ղեկավարում էր Բաաուկուլ Թագավորությունը:





























