Վստահեցնում եմ՝ այլեւս չեն լինելու փակ թեմաներ, անթույլատրելի ոլորտներ կամ անձեռնմխելի անձինք, արտոնյալ մարդիկ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 25-ին, ոստիկանապետին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել ՀՀ ոստիկանապետը Վալերի Օսիպյանը:

«Օրենքից բարձր կանգնած մարդիկ չկան: Բարձրացված ցանկացած հարց քննարկվելու է եւ օրենքով լուծումներ են տրվելու»,-ասաց նա եւ դիմեց հասարակական խորհրդի անդամներին՝ ասելով. «Դուք լինելու եք մեր համակարգի ամենատես հսկիչները: Ձեզ վստահում են, ձեզ դիմում են պաշտպանվելու համար, դուք էլ կարող եք այդ խնդիրները հասցնել մեզ, որտեղ կարող ենք համատեղ ուժերով լուծումներ գտնել եւ հաստատել արդարություն»: