Ստամբուլում «Շաբաթ օրվա մայրերի» բողոքի նստացույցը ցրելու ժամանակ Կարո Փայլանը փորձել է պաշտպանել տարեց կանանց, սակայն ոստիկանները նրան եւս հրել են եւ փորձել բերման ենթարկել։

Սոցցանցերում տարածվում է այն լուսանկարը, որտեղ Կարո Փայլանը փորձում է նստացույցի մասնակիցներին պաշտպանել ոստիկանների հարձակումից։

Նշենք, որ «Շաբաթ օրվա մայրերի» նստացույցը բռնությամբ ցրվել է ոստիկանների կողմից։

Կարո Փայլանը եւ այլ ընդդիմադիր պատգամավորներ փորձել են պաշտպանել նստացույցի մասնակիցներին, սակայն ոստիկանները հրել են պատգամավորներին, իսկ Կարո Փայլանին փորձել բերման ենթարկել։